Ամբողջական նկարագրություն:

Ծրագրի սկիզբը տարվա բոլոր ամիսներին
  • 4 շաբաթ անգլերենի դասեր (շաբաթական 25 ժամ)
  • 4 շաբաթ կացարան Լոնդոնում (նախաճաշով և ընթրիքով)
  • Օդանավակայանից դիմավորել
  • Մեկօրյա էքսկուրսիա Քեմբրիջ (շաբաթ օրը)
  • Մեկօրյա էքսկուրսիա Օքսֆորդ (շաբաթ օրը)
  • Եռօրյա էքսկուրսիա Փարիզ (ուրբաթ, շաբաթ, կիրակի)
  • Ավարտական վկայական

 

Տևողությունը   4 շաբաթ
Դիմելու վերջնաժամկետը   1 ամիս դասընթացի մեկնարկից առաջ 
Տարիքային սահմանափակում  16+

Կրթական հաստատության մասին:

Միջազգային Կրթական Խորհուրդը 2007 թվականից համագործակցում է Լոնդոնի շուրջ 400-ից ավելի կրթական հաստատությունների հետ և այս կրթական հաստատություններից գրեթե յուրաքանչյուրում կարող է առաջարկել այս ծրագիրը ըստ տարիքային և անգլերենի իմացության համապատասխանության:

Դասընթացների մասին

  • Ընդհանուր անգլերեն 25 դաս շաբաթական (22.5 ժամ)
  • Առավելագույնը 12 ուսանող մեկ լսարանում
  • Անգլերենի դասեր բոլոր մակարդակների իմացության համար
  • Տարբեր ազգերի ուսանողներ մեկ լսարանում
  • Ժամանակակից և տեխնիկապես հագեցած լսարաններ
  • Յուրաքանչյուր ուսանող նախապես հանձնում է անգլերեն լեզվի մակարդակը գնահատող թեսթ և դպրոց/քոլեջ ժամանման ժամանակ ուղղորդվում է համապատասխան դասարան-խումբ:

Այս բոլոր կրթական հաստատությունների կրթական ծրագրերը հավատարմագրված են Անգլիայի Կառավարության, Բրիտանական Խորհուրդնորի, English UK-ի և այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից:

Կացարանի մասին:

Ուսանողները հնարավորություն ունեն ընտրելու իրենց կացարանի տեսակը: Այն կարող է լինել ուսանողական հանրակացարան, անգլիական ընտանիք, կամ հյուրանոց: Մենք խորհուրդ ենք տալիս ուսանողներին ընտրել անգլիական ընտանիք տարբերակը, քանի որ այն միակ վայրն է, որտեղ կարելի է ավելի մոտիկից ծանոթանալ անգլիական մշակույթին, կատարելագործել անգլերենը և ձեռք բերել անգլիացի բարեկամներ:

Էքսկուրսիաների մաին:

Այս հատուկ առաջարկը իր մեջ ներառում է 2 տեսակ էքսկուրսիաներ`

  • Երկու հատ մեկօրյա էքսկուրսիա Անգլիայի տարածքում (Օքսֆորդ, Քեմբրիջ, Բրայթոն, Քենթերբերի, Բաթ կամ այլ քաղաքներ ըստ դիմորդի ցանկության)
  • Մեկ հատ եռօրյա էքսկուրսիա դեպի Փարիզ, Ամստերդամ կամ Շոտլանդիա: Այս եռօրյա էքսկուրսիաների մեջ ներառված են ճանապարհածախսը, հյուրանոցը նախաճաշով և այցելություններ տեսարժան վայրեր:

Շաբաթ և կիրակի օրերին դպրոցի փորձառու էքսկուրսավարները Ձեզ կուղեկցեն Անգլիայի ամենատեսարժան վայրերը և կպատմեն հերաքրքիր պատմություններ տվյալ վայրերի մասին: Այս 4 շաբաթվա ընթացքում մեկ անգամ հանգստյան օրերին 3 օրով Փարիզ (կամ Ամստերդամ, Բելգիա, Էդինբուրգ) այցելությունը կպատի Ձեզ անմոռանալի հուշերով:

փաստաթղթերի մասին:

Փաստաթղթերի ցանկը դիմորդից-դիմորդ տարբեր է լինում, սակայն հիմնականում պահանջվում է՝ Անձնագիր Ուսանող լինելու դեպքում տեղեկանք ուսման վայրից 2 լուսանկար 3,5 x 4,5

Արժեքի մասին

Այս ծրագրի իրական անժեքն է £2900, սակայն զեղչված տարբերակում այն դարձել է £2070 և իր մեջ ներառում է՝

  • Օդանավակայանից դիմավորել 4 շաբաթ կացարան՝ անգլիական ընտանիքում ներառյալ նախաճաշը և ընթրիքը
  • 4 շաբաթ անգլերենի դասեր՝ շաբաթական 25 դաս (22,5 ժամ)
  • Սոցիալական ակումբի ծրագրերին մասնակցություն
  • 2 անգամ մեկօրյա Էքսկուրսիա Անգլիայի տարածքում
  • 1 անգամ երեքօրյա ուղևորություն Փարիզ, Ամստերդամ կամ Շոտլանդիա (ըստ Ձեր ցանկության)
  • Գրանցման գումար Ավարտական վկայական

Լրացուցիչ ծախսեր:

  • Օդանավի տոմս 200000-300000 ՀՀ դրամ
  • Մուտքի արտոնագիր (visa)՝ Անգլիա
  • Մուտքի արտոնագիր (visa)՝ Ֆրանսիա
  • Բանկային միջնորդավճար 12000 ՀՀ դրամ
  • Ճամփորդական ապահովագրություն 12000 ՀՀ դրամ

Մանրամասն տեղեկությույունների համար կարող եք դիմել CIS Armenia, Yerevan գրասենյակ.